«Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է». Տիգրան Ավինյան

Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Երևանի ավագանու ընտրություններին Ազգային առաջընթաց կուսակցության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ նա գրել էր․ «ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:

Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։

Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք…

Հ. Գ. Էջի սքրինշոթը՝ մեկնաբանությունում»։

Լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշել է՝ եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է:

«Իսկ ո՞վ է Մարությանի թիմը: Ես չեմ ուզում կոնկրետ մեկնաբանել: Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Մյուս կողմից այն ինչը, որ իրականացրել է Կառավարությունը, Երևանի ավագանին, դա նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ դա վերագրել միայն մեկ հոգու, որն իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ: Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ խոշոր որեւէ ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը»,- ասել է Ավինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել