Օգոստոսի 23- ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմից կորուստներ չկան։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։