Քաղաքացիական դատավարությունում դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Ապացուցման կարիք չունեն հետևյալ կետերը՝
- Հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն
- Նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները, նույն անձանց միջև, դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
- Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք: