Արցախում 20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում թունավորման մեկ դեպք է արձանագրվել Ասկերան քաղաքում:

Լորձաթաղանթի այրվածքներով «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել՝ 20 օրական երեխա:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողները պարզել են, որ մանկահասակ երեխան թունավորումը և այրվածքները ստացել է վիտամին «D»-ի փոխարեն շփոթմամբ «Կալյումի պերմանգանատ»-ի լուծույթ խմեցնելու հետևանքով:

Նախապատրաստվել են նյութեր՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել