Ի՞նչ տեսակի զենք է արգելվում շրջանառության մեջ դնել Հայաստանի տարածքում

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել`

ա) 500 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով, 800 մմ-ից պակաս երկարության (ընդհանուր), տասը փամփուշտից ավելի տարողունակության պահունակով (թմբուկով), ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից` առանց կրակ արձակելու ունակության կորստի.

բ) իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն.

գ) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.

դ) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.

ե) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ և որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող և նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների.

զ) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ, ինչպես նաև կոտորակային գնդակներով փամփուշտներ` գազային ատրճանակների (այդ թվում` թմբուկավոր ռևոլվերի) համար.

է) զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների և կենսաբանական գործոնների օգտագործմամբ.

ը) առողջապահության հանրապետական մարմնի կողմից կիրառման չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր և այլ ներգործող նյութերով լիցքավորված, ինչպես նաև մեկ մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.

թ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի հետ համաձայնեցված, Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.

ժ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի պահանջներին չհամապատասխանող (հաստատված ելակետային նորմերը գերազանցող) չափանիշներով և առողջապահության հանրապետական մարմնի կողմից կիրառման համար թույլատրված չափանիշները գերազանցող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ.

ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում:

Ակոսափող սպորտային հրազեն, 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով և 4,5 մմ տրամաչափը գերազանցող սպորտային օդաճնշիչ զենք, ինչպես նաև սպորտային սառը շեղբավոր և նետողական զենք պահելը կամ օգտագործելն սպորտային օբյեկտներից դուրս, բացառությամբ աղեղների և արբոլետների, որոնք գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման և ներարկումների համար:

Քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը, բացառությամբ որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների, որոնց օգտագործման և վաճառքի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զենք առաքելը փոստով կամ ուղեբեռով (բագաժով) ուղարկելը:

Հավաքների կամ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների կողմից զենք կրելը:

Ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից երկարափող հրազեն և սառը զենք կրելը, բացառությամբ նշված զենքերի տեղափոխման կամ փոխադրման դեպքերի:

Միայն արտահանման նպատակով արտադրվող և ներմուծող երկրի ներկայացրած տեխնիկական պահանջներին համապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը և ձեռք բերելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել