Պոլիտեխնիկը և Կառլսղուհեի տեխնոլոգիական ինստիտուտը ստորագրեցին համագործակցության հուշագիր․ Գոռ Վարդանյան

Այսօր Կառլսղուհեի տեխնոլոգիական ինստիտուտնի (ԿՏԻ/KIT ) փոխնախագահ Դոկտոր, պրոֆեսոր Թոմաս Հիրթի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Հուշագիրը, որը ստորագրվեց շուրջ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում նպատակ ունի համագործակցության միջոցով խթանել որակյալ կրթության հասանելիությունը ու լավագույն փորձի փոխանակումը և այն իրականություն դարձավ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանի անմիջական աջակցությամբ։

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից առաջնայինների շարքում քննարկել ենք համագործակցությունը ձեռնարկատիրության և ստարտափ էկոհամակարգի ձևավորման, էներգետիկայի, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության և այլ կարևոր ուղղությունների շուրջ:

Հուշագրի ստորագրման արարողությանը հայկական կողմից ներկա էին նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, նույն երկրամասում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը, ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Սարգիս Ասատրյանցը և Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Իշխան Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել