Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցից տեղեկացնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 16-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝
- պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
- խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
- տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
- ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն՝ 911
ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային Փրկարարական վարչության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատ՝ / հեռ.՝ 091235105/
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոսրով» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Արթուր Պետրոսյան /հեռ.՝ 077029228/
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Գառնի» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Կաքավաբերդ» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/
Հարգանքով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ տնօրինություն»,-նշվում է հայտարարության մեջ։