ԱԺ-ն նոր պատգամավոր ունի․ Անուշ Քլոյանը երդվեց

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:

ԱԺ կազմը համալրած պատգամավոր Անուշ Քլոյանը համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ԱԺ նիստում երդվել է:

Հավելենք, որ Անուշ Քլոյանը Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր։ Նշենք նաև, որ Անուշ Քլոյանը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։

ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել