«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Քլոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են։
Այս մասին հայտարարություն է ստորագրել Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
Iravaban.net-ը հայտնում է, որ ավագանու լիազորությունները դադարեցվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասի համաձայն, ըստ որի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա հրաժարական է տվել։
Նշենք, որ Անուշ Քլոյանը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։