Անձին ինքնասպանության կարող են մղել տարբեր հանգամանքներ, որոնք հաճախ երրորդ անձի համար նույնիսկ ծիծաղելի են:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ անձինք ինքնասպանություն գործում են այլ անձանց ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ:
ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է երկու տարբեր հանցակազմեր` ինքնասպանության հասցնելու/հոդված 110/ և ինքնասպանության հակելու/հոդված 111/ մասին:
Իսկ ո՞րն է այդ հոդվածների տարբերությունը:
Ինքնասպանության հասցնելու դեպքում հանցագործն անձին ենթարկում է դաժան վերաբերմունքի, նվաստացնում է վերջինիս անձնական արժանապատվությունը, սպառնում է, ինչն էլ անուղղակիորեն կամ անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացնում:
Նշված հանցագործության /հանցագործության փորձի/ համար նախատեսված է պատիժ` ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն արարքը,որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարիժամկետով:
Իսկ ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր ունի ինքնասպանության հակելու հանցակազմը:
Ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելն է: Եթե անձնինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ հանցագործը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարիժամկետով: