ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը:
Հիշեցնեմ, որ վերջինս գրել էր. «Լավ է կարդալ, որ առավոտյան վերականգնվել է գազամատակարարումը Խանքենդի/Ստեփանակերտ):
Լուազոն իր թվիթերյան էջում գրել է՝ համոզված ե՞ս Տոյվո Կլաար, որ՝
–Գազի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կայու՞ն է և շարունակվու՞մ է:
–«Լա՞վ է կարդալ», երբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակված է:
—Դու պե՞տք է օգտագործեիր Խանքենդի անունը և դա դնեիր Ստեփականերտ անվանումից առաջ:
Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք: Եվ բլոկադայում հայտնվածներին աջակցելու համար, պետք չի հաճոյանալ նրանց, ովքեր պատասպանատու են այս սարսափելի իրավիճակի համար»,-գրել է Հայրապետյանը: