Ի՞նչ կարգով են ներկայացվում մաքսային հայտարարագրերը

Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:
Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:
Մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`
ա) ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը.
բ) հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին.
գ) ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը.
դ) սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված գործողությունների հետևանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել