Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։
Այսուհետ երթուղիները կգործեն ներքոնշյալ աղյուսակներում ներկայացված հատուկ ռեժիմով։
Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նոր գրաֆիկը միջհամայնքային երթուղիների համար կսկսի գործել հուլիսի 10-ից, իսկ Ստեփանակերտինը՝ հուլիսի 8-ից։