Կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5 000 ՀՀ դրամի չափով:
Այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:
Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով: