ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում և խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել. ԱՄՆ դեսպան

«Բոլոր կողմերն ասել են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն. մնում է գտնել դա ապահովելու ճանապարհը. ԱՄՆ դեսպան ԱՄՆ-ը վաղուց և հաստատակամորեն ասել է, որ ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, և որ պետք է լինի բանակցություն, և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Նա այն կարծիքին է, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում և խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել և ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում․ «Ուստի ԱՄՆ-ը հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե հասարակության մեջ քննարկում կա, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա արցախցիների համար իրենց տանն անվտանգ և խաղաղ ապրելն ուղղակի ֆիզիկապես անհնար է լինելու, Հայաստանում ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։

Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»։

Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կազմակերպել, Քվինը նշեց. «ԱՄՆ-ը համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է: Եվ մնում է օգնել, որ 2 կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն, ու 2 կողմը կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված և ապահոված կլինեն ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել