ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ուսուցիչներ, հատկապես՝ դասվարներ, տեղեկացնում եմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները։ Քանի որ հարցերը հատկապես շատ էին դասվարների ատեստավորման վերաբերյալ, հղմամբ տեղադրում եմ տարրական մանկավարժություն և մեթոդիկա ուղղությամբ ատեստավորման ուղեցույցը՝ դասվարների համար։
Մյուս առարկաների ուղեցույցները նույնպես տեղադրված են։ Հիշեցնեմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված են նաև նախորդ տարիների առարկայական թեստերը։
Ծանոթացեք, դիմեք։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»։