Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասությունները դադարեցվել են

Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասութրունները դադարեցվել են։ Այս մասին հայտնում են Արարատիր համայնքապետարանից։

«Ի պատասխան բոլոր այն լրատվամիջոցների, որոնք օրեր շարունակ կեղծ լուրեր են տարածում Երասխ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Սարո Այվազյանի պաշտոնավարման իրավասությունների դադարեցման հետ կապված՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ առաջ քաշված բոլոր կանխավարկածները չեն համապատասխանում իրականությանը։

Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասութրունները դադարեցվել են.

Աշխատանքային կարգապահական կանոնները կրկին խախտելու՝ աշխատանքային պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, վարչական ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, պաշտոնական պարտականությունները վերազանցելու համար, ինչպես նաև հաշվի առնելով երկու չմարված կարգապահական տույժերի առկայությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 8-րդ կետերի, 121-րդ հոդվածի 1-ին մասի,
123-րդ հոդվածի և 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով։

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող կեղծ լուրեր տարածելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել