Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում Հայհիդրոմետը։

Հանրապետության տարածքում` հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել