Թեժ վիճաբանություն ԱԺ-ում․ «Պապանձվիր», «Սրիկան դու ես», «Դաստիարակություն ստացե՞լ եք»

Ազգային ժողովում կրքերը թեժացան, երբ խոսք գնաց, թե ինչու՞ ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։

«Դուք մինչև հիմա չեք հասկացել, որ մարդու թաղմանը, հոգեհանգստին մասնակցությունը նախևառաջ անձնական հարց է, միջանձնային հարաբերությունների մեջ ձևավորված հարց է։ Երբ դուք քաղաքականացնում եք այդպիսի հարցերը, հաստատ համոզված եղեք՝ նույն ձևով կարող ենք ձեզ հարցնել՝ ու՞ր էիք դուք ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, ու՞ր էիք դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի, ու՞ր էիք դուք ազգային գործիչ, պատմաբան Արտակ Մովսիսյանի, ու՞ր էիք․․․»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով իշխանության պատգամավորների այն հարցերին, թե ինչու՞ այսօր էլ նիստին ներկայացան 15 րոպե ուշացումով, երբ գիտեին, որ նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ կհարգեն Վիգեն Խաչատրյանի հիշատակը։

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը հորդորեց կարդալ իր ֆեյսբուքյան էջի գրառումն ու ամաչել։

Պատգամավորները սկսեցին գոռալ միմյանց վրա՝ փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելով։

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել