Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են Երևանի Մաշտոցի պողոտայում կայանված ավտոմեքենայի վրայից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 11։27-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է մոտակա մթերային խանութի տանիքին, այնուհետև կայանած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով ավտոմեքենայի դիմապակին․ տուժածներ չկան։

Նշվում է, որ փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել