Մարշալ Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամությանը նվիրված այգի կբացվի Տյումենում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 14-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու օծման եւ Մարշալ Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամությանը նվիրված այգու բացման արարողություններին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 17-19 Տյումեն |(Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ  գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել