Արմեն Սարգսյանի շնորհավորանքը՝ Չարլզ 3-ին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ 3-րդին՝ Մեծ Բրիտանիայի Ազգային տոնի՝ Թագավորի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։

«Իմ և տիկնոջս՝ Նունեի անունից թույլ տվեք ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել Ձերդ Մեծությանը Մեծ Բրիտանիայի Ազգային տոնի՝ Թագավորի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։

Ձեր ամբողջ կյանքի ընթացքում Դուք ի ցույց եք դրել առաջնորդության, գթասրտության, միասնականության և ներառականության ամենաբարձր արժեքները։
Սոցիալական հարցերի լուծմանը, կայունության խթանմանը, քաղաքացիների բարեկեցությունը պաշտպանելուն ուղղված  Ձեր գործունեությունը ոգեշնչման աղբյուր է ողջ աշխարհի առաջնորդների համար։

Մեզ համար մեծագույն պատիվ է անձնապես ճանաչել Ձեր սիրելի մորը՝ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ 2-րդին և Ձերդ Մեծությանը։ Ձեր առաջին տարեդարձը՝ որպես միապետ, շատ նվիրական հիշողություններ արթնացրեց։ Ձեր իմաստնությունը, բարեգթությունն ու մարդասիրությունն անջնջելի հետք են թողել Միացյալ Թագավորության և ողջ աշխարհի վրա։

Եւս մեկ անգամ Նունեն և ես մեր ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, Թագավոր Չարլզ։ Թող այս օրը լի լինի լիարժեք  երջանկությամբ, շրջապատված՝ սիրելի մարդկանցով ու թանկ հիշողություններով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել