Պետությունը օրենսդրորեն ամրագրել է, որ էկոլոգիական անընդմեջ կրթության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը.
բ) էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը.
գ) էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
դ) էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
ե) պետական քաղաքականության իրականացումն էկոլոգիական կրթության հարցերում:
Հ.Գ.
Եկե՛ք գնահատենք, թե ինչպես է պետությունը կատարում իր պարտականությունը էկոլոգիական կրթության ապահովման հարցում: