Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդությունը շարունակվում է քննվել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է քննվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Հակակոռուպցիոն դատարանի բակից լուսանկար է հրապարակել։

Արմեն Աշոտյանին աջակցող մի խումբ մարդիկ հավաքվել են այնտեղ և սպասում են դատարանի որոշմանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել