Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել