ՊԵԿ-ը վարչարարություն իրականացնելիս պետք է հետևի օրենսդրության պահանջներին. Սերգեյ Մուրադյան

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել այն փաստի առթիվ, թե ինչու՞ հարկային մարմինը՝ հիմնականում ավտոներկրող հանդիսացող ընկերություններին, թույլ չի տալիս ներկայացնել ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների միասնական հաշվին մուտքագրման դիմումներ (ներկայացնելու դեպքում պահանջում են չեղարկել), սպառնալով կասեցնել ուսումնասիրության պրոցեսը և չներկայացնելով որևէ հիմնավորում, ինչի արդյունքում էլ այդ գումարները տնտեսվարողները չեն ստանում։

Այս մասին հայտնում է «Սթեփ Քընսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը՝ նշելով, որ խոսքը գնում է ավելի քան 40 միլիոն դրամ վերադարձի մասին` մեկ հաշվետու ժամանակաշրջանի համար:

«Հասկանալի է, որ վերաարտահանումը չի հանդիսանում տնտեսության կարևորագույն և հեռանկարային ճյուղ, բայց միևնույն ժամանակ՝ ներկայումս, Հայաստանում այս գործունեությամբ են զբաղված հարյուրավոր տնտեսվարողներ և, բնականբար, եթե վերջիններս կտրվեն շրջանառու միջոցներից (կուտակված ԱԱՀ, որոնք հենց իրենք են վճարում պետական բյուջե), ապա բիզնես պրոցեսները կքչանան և կդանդաղեն, որի արդյունքում կտուժի պետությունը՝ ստացվելիք մաքսատուրքի և շահութահարկի գծով, ինչպես նաև բիզնեսի մեր մասնաբաժինը կարող է տեղափոխվել այլ ԵԱՏՄ երկրներ»,-նշում է մասնագետը:

Սերգեյ Մուրադյանի խոսքով՝ այս պրոցեսների արդյունքում իրավապահ մարմինները պետք է համակ ուշադրությամբ հետևեն, որպեսզի չակտիվանան ԱԱՀ-ի վերադարձի հարցում ապօրինի միջնորդական օժանդակություններ առաջարկողները և (կամ) վարչական լծակի կիրառմամբ ապօրինի «բիզնես գործունեություն» չլինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել