Ի՞նչ պահանջների պետք է բավարարի ազատ տնտեսական գոտին

Ազատ տնտեսական գոտին պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1) ապահովված լինի բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, այդ թվում` երկաթուղային տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով և փակուղով.
2) սահմանազատված լինի կառավարության հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով.
3) ապահովված լինի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով.
4) ունենա ազատ տնտեսական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորություն.
5) ապահովված լինի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով.
6) ունենա անխափան ջրամատակարարում և ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն և կապի միջոցներից` առնվազն հեռախոս և ինտերնետ.
7) ապահովված լինի սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով.
8) ունենա կարանտինային սպասարկման տարածք.
9) ապահովված լինի ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի և այլ միջոցներով:

Վերը նշված 1-ին կետի պահանջները կարող են չպահպանվել դրանց իրագործման տեխնիկական անհնարինության հիմնավորման դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել