«Ես նման անլուրջ հարցերի չեմ անդրադառնում: Այդ իսկ պատճառով էլ չեմ պատասխանել Տիգրան Աթանեսյանի բարձրացրած հարցին»,- այսօր Փաստաբանների պալատի թեկնածուների բանավեճ- քննարկման ժամանակ ասաց Կրոմվել Գրիգորյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի այն հարցին, թե ինքը Արա Զոհրաբյանի դրածոն է:
«Գուցե ես էլ նման կարծիք հայտնեմ Տիգրան Աթանեսյանի մասին, քանի որ այսօր ներկա չէ քննարկմանը: Նրա նման հայտարարության պատճառը երևի այն հանգամանքն է, որ ես իր նման վիրավորանքներ չեմ հասցնում Արա Զոհրաբյանի հասցեին»:
Առաջադրված հարցին անդրադարձավ նաև Արա Զոհրաբյանը. «Պարոն Գրիգորյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ: Ոչ մեկ ոչ մեկիս դրածոն չէ, բոլորս էլ մրցակիցներ ենք»:
Իրավաբան.net