Էդգար Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ղեկավարելով իրեն պատկանող «Մոս» հյուրանոցային համալիրը , 2013թ.փետրվար ամսից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Ամբաստանյալը հանձնարարել է մատուցողուհուն և հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն հյուրանոց և անհրաժեշտության դեպքում տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց՝ գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հաշվի առնելով վերոնշյալ մեղադրանքը դատարանը վճռեց Էդգար Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավմամբ, առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: Սակայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել և նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով: Ինչպես նաև նրա
վարքագծի նկատմամբ սահմանել վերահսկողություն, որի կատարումը դնել ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանման վրա:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net