Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը. լուսանկարներ

Սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: 
 
Նիստում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
 
Քննության առարկա դարձավ 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:
 
Օրակարգի առաջին հարցի՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել