Միրզոյանն ու Լավրովը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարևորության մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սամարղանդում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային  խնդիրների շուրջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոյանի և Լավրովի հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ համաձայն 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների», – նշված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել