Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝ ապրիլի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ապրիլի 5-8-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել