«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Հովհաննես Մանուկյանը։
Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շնորհավորում եմ, պարոն Մանուկյան, նշանակման կապակցությամբ։ Հուսով եմ՝ այն դժվարին խնդիրը, որը ձեր առջև դրված է, մոտակա ամիսներին դուք կկարողանաք լուծել»,-ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թառփոշյանը պաշտոնից ազատվել է Երևանի քաղաքապետի մարտի 17-ի որոշմամբ։