Սակուրան հիմնականում էսթետիկ խնդիրներ է լուծելու, սթափվել է պետք․ Արթուր Վանեցյան

Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոցով արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ի վերջո պետք է գիտակցել` սակուրան հիմնականում էսթետիկ խնդիրներ է լուծելու: Ֆուտբոլը, անկախ մրցակցից, սպորտային հետաքրքրության ու էմոցիաների տիրույթում է: Մինչդեռ Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, ՍՊԱՌՆՈւՄ է մեր ԳՈՅՈւԹՅԱՆԸ:

Ժամանակն է` կարևորը զատել անկարևորից:

Սթափվել է պետք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 25-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել