Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի համար հանրապետության նախագահին է առաջարկվել Արտավազդ Կարապետյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 17-ին որոշում է ընդունել, որով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի համար հանրապետության նախագահին է առաջարկվել Արտավազդ Կարապետյանի թեկնածությունը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«1.Հանրապետության նախագահին առաջարկել Արտավազդ Նորայրի Կարապետյանի թեկնածությունը` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2.Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արտավազդ Նորայրի Կարապետյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել