Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 17-ին որոշում է ընդունել, որով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի համար հանրապետության նախագահին է առաջարկվել Արտավազդ Կարապետյանի թեկնածությունը։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«1.Հանրապետության նախագահին առաջարկել Արտավազդ Նորայրի Կարապետյանի թեկնածությունը` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արտավազդ Նորայրի Կարապետյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից»: