Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ

Երևան քաղաքում՝ մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 18-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 19-20-ին, 22-23-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան 2-4 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել