Արսեն Բաղդասարյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին որոշում է ստորագրել նշանակում կատարելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արսեն Բաղդասարյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Բաղդասարյանն ավելի վաղ զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել