Վթարային ջրանջատում Երևանի 3 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 3-ին ժամը 13:30-18:00-ն կդադարեցվի Դավթաշեն 3 Թաղ., Փիրումյանների փողոցի ջրամատակարարումը:

Մարտի 3-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյանի 1-4 փողոցների, Դրոյի, Ռուբինյանց, Կամարակի, Ահարոնյանի, Ռայնիսի, Գոգոլի փողոցների ջրամատակարարումը:

Մարտի 3-ին ժամը 14:00-21:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցի 3/1, 3/2, 7/1, 7/2 կենտ համարի շենքերի, Տարոնցի նրբ. 1-16 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել