Դատավորի որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում․ Դավիթ Տոնոյան

Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասընթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո. այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով:

Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 5 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի պատճառով։

Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել