Գեղարքունիքի 23 պետական հանրակրթական ուսհաստատությունների տնօրեններ 7 ամիս հավելավճար կստանան

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Գեղարքունիքի մարզային ենթակայության թվով 23 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների աշխատավարձերին 2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել հավելյալ գումար՝ համաձայն հավելվածի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել