Արփի բնակավայրում շչակներ են գործարկվելու. ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:

ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել