Դատապարտյալի կողմից հանրային աշխատանքների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության ձևերը

Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

Դատապարտյալը պարտավոր է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին:

Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը կարող է տեղեկացնել նաև տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել