Ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.30 ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել «Դեյվու Նեքսիա», «ԳԱԶ-3110», «Միցուբիշի» և «Ֆոլսքվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:

«Դեյվու Նեքսիա»-ի 2 ուղևորները ու «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել