Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը

Բերդավանի համայնքապետարանից հայտնում են․

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը։

Դժվար է գտնել ճիշտ խոսքեր այս պահին, սա անհավանական, աղետալի կորուստ է՝ իրական մարդու, օրինակելի ընտանիքի, համայնքի և իր երկրի քաղաքացու։

Կարեն Աբազյանն իր նվիրվածությամբ՝ աշխատանքին ու ժողովրդին, վաստակել է հարգանքն ու սերը բոլորի կողմից, ովքեր ճանաչում էին նրան:

Աստված լույսերի մեջ պահի Ձեր հոգին…

Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում…»։

Նրա ընկերներից Հասմիկ Ազիբեկյանը նշել է․ «Կարենը, ցավոք, Աբազյանների ընտանիքի միակ անփոխարինելի կորուստը չէ. Արցախյան առաջին պատերազմում՝ Ֆիզուլիի ազատագրական պայքարում, հերոսի մահով զոհվել է Կարենի եղբայրը՝ Հարություն Աբազյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել