Ավտոմեքենան բախվել է գնացքին

Փետրվարի 13-ին, ժամը 20։28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1979 թ.) և մարդատար գնացքը (մեքենավար` Ս․ Գ․, ծնված 1961 թ.)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել