ԱԺ 7 պատգամավոր կգործուղվի Լոնդոն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության խորհրդարանի խմբի ղեկավարի հրավերով 2023 թվականի  մարտի 5-9 Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ,  Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ :

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված  օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը  կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով  Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել