Շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 800 հազար դրամի վնաս

Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում հայտնաբերել են մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել