Ոստիկանները մեկնել են ահազանգի հետքերով

Օգոստոսի 28-ին, ժամը 10.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի նոր գերեզմանատուն տանող կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գործարանային արտադրության «ՏՕԶ-8» տիպի հրացան, 7.62 մմ տրամաչափի` 106, 5.45 մմ տրամաչափի` 40, 10.4 մմ տրամաչափի` 12, 12.4 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել