Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը

Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) անձնագիրը կորել է.
4) անձնագիրը փոխանակվել է օրենքով սահմանված կարգով.
5) անձնագիրը կեղծվել է.
6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
8) անձը մահացել է:

Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:

Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել